2017-2018 ուստարվա «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության դիպլոմային նախագծի կազմակերպման  մասին

  1. Հաստատել Քոլեջի միջին մասնագիտական կրթության «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության 2018թ ավարտական աշխատանքի փուլերի բովանդակությունը և ժամանակացույցը.
  • աշխատանքային փուլ՝ մարտի 1-մայիսի 31
  • ամփոփման փուլ՝ հունիսի 1-30
  • նախագծի պաշտպանություն՝ հուլիսի 2-6
  1. Մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ հաստատել ավարտական նախագծի կազմակերպման աշխատակարգը (հավելված 1)։
  2. Աշխատանքային խմբերի համակարգողների ներկայացմամբ հաստատել նախագծի աշխատանքային փուլի խմբերը, նախագծի իրականացման հաստատությունը, նախագծի ղեկավարներին (հավելված 2)։

Հավելված 1

2017-2018 ուստարվա  «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության ավարտական նախագծի կազմակերպման աշխատակարգ

  1. Ավարտական աշխատանքի բովանդակությունը, աշխատակարգը քոլեջի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։
  2. Ավարտական աշխատանքն իրականացվում է երկու փուլով՝
  • ավարտական նախագծի աշխատանքային փուլ՝ նախագծի իրականացում կրթահամալիրի դպրոցներում, ՏՏ լաբորատորիայում, ՏՏ հոլդինգում
  • նախագծի ամփոփման փուլ (ավարտական թեզի ձևակերպում)։

3․ Աշխատանքային խմբերի համակարգողները կրթահամալիրի ՏՏ լաբորատորիայի մասնագետներն են։

4․ Նախագծի ղեկավարները աշխատանքային խմբի ուսանողներին աջակցում են.

  • հավաքելու նախագծի ուսումնական նյութերի փաթեթները,
  • յուրացնելու բովանդակությունը և աշխատանքի հմտություններ,
  • կազմելու և իրականացնելու շաբաթական աշխատանքային նախագծեր,
  • դրանց արդյունքները ներկայացնելու ուսումնական բլոգներում,
  • նախապատրաստվելու աշխատանքի երկրորդ փուլին.
  • նախագծի իրականացման փուլում առաջացած խնդիրները ներկայացնելու նախագծի համակարգողին, քոլեջի ղեկավարին։
  • հավաքելու նախագծի առաջին փուլի արդյունքում իրենց թեզի բովանդակությանը համապատասխան նյութերի փաթեթները.
  • ուսումնասիրելու, վերլուծելու-համակարգելու նյութերը.
  • ներկայացնելու-հրապարակելու աշխատանքը։

5․ Ժամանակացույց

  • նախագծի բովանդակության, կազմակերպման կարգի հաստատում կրթահամալիրի մասնաժողովում՝ նախագիծը նախաձեռնող մասնագիտական խմբի, դասավանդողների, սովորողների հետ քննարկումներից հետո – փետրվարի 27
  • աշխատանքային նախագծի աշխատանքային փուլի խմբերի հաստատում – մարտի 1
  • նախագծի իրականացման փուլ՝ մարտի 5-մայիսի 31
  • նախագծի ամփոփման փուլ՝ հունիսի 1- հունիսի 30
  • նախագծի պաշտպանություն՝ հուլիսի 2-6

Հավելված 2

Դիպլոմաին աշխատանք կատարողի անուն, ազգանուն Նախագծի/ աշխատանքի թեման Նախագծի/աշխատանքի ղեկավար
Բագրատ Սարգսյան Դյուրակիր համակարգչի մայր պլատայի վրա USB միակցիչի փոխարինում Սեն Միքայելյան
Կարեն Կիրակոսյան Դյուրակիր համակարգչի մայր պլատայի վրա USB միակցիչի փոխարինում Սեն Միքայելյան
Advertisements