2017-2018 ուստարվա  «Լուսանկարչական գործ» մասնագիտության դիպլոմային նախագծի կազմակերպման  մասին

 Հաստատել Քոլեջի միջին մասնագիտական կրթության «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2018թ ավարտական աշխատանքի փուլերի բովանդակությունը և ժամանակացույցը.

  • աշխատանքային փուլ՝ փետրվարի 1-մարտի 31
  • ամփոփման փուլ՝ ապրիլի 1-30
  • նախագծի պաշտպանություն՝ մայիսի 1-6
  1. Մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ հաստատել ավարտական նախագծի կազմակերպման աշխատակարգը (հավելված 1)։
  2. Աշխատանքային խմբերի համակարգողների ներկայացմամբ հաստատել նախագծի աշխատանքային փուլի խմբերը, նախագծի իրականացման հաստատությունը, նախագծի ղեկավարներին (հավելված 2)։

Հավելված 1

2017-2018 ուստարվա  «Լուսանկարչական գործ» մասնագիտության ավարտական նախագծի կազմակերպման աշխատակարգ

  1. ավարտական աշխատանքի բովանդակությունը, աշխատակարգը քոլեջի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։
  2. ավարտական աշխատանքն իրականացվում է երկու փուլով՝
  • ավարտական նախագծի աշխատանքային փուլ՝ կրթահամալիրի դպրոցներ, Երևանի տարբեր թաղամասեր և այլն (ըստ ընտրած թեմայի առանձնահատկության)
  • նախագծի ամփոփման փուլ (ավարտական թեզի ձևակերպում)։
  1. Յուրաքանչյուր փուլի համար որոշվում են նախագծի աշխատանքային խմբերը, ղեկավարները։
  2. Նախագծի աշխատանքային խմբերի համակարգողներն են կրթահամալիրի Սեբաստացի TV-ի մասնագետները
  3. Աշխատանքային խմբերի համակարգողները՝
  • նախագիծը, դրա իրականացման փուլի աշխատանքները, աշխատակարգը ներկայացնում են այն հաստատություններում, որտեղ իրականացվում է,
  • ներկայացնում են նախագծի բովանդակությունը, աշխատակարգը,
  • ներկայացնում են նախագծով անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, նախագծի ղեկավարների գործուղման հայտեր,
  • հետևում են նախագծի իրականացման ընթացքին, անհրաժեշտության դեպքում առաջարկում փոփոխություններ աշխատակարգում, ժամանակացույցում.
  • սահմանված կարգով ամսական լրավճար են առաջարկում նախագծի ղեկավարներին։
  1. Նախագծի ղեկավարները աշխատանքային խմբի ուսանողներին աջակցում են.
  • հավաքելու նախագծի ուսումնական նյութերի փաթեթները,
  • յուրացնելու բովանդակությունը և հմտություններ,
  • կազմելու և իրականացնելու շաբաթական աշխատանքային նախագծեր,
  • դրանց արդյունքները ներկայացնելու ուսումնական բլոգներում,
  • նախապատրաստվելու աշխատանքի երկրորդ փուլին.
  • նախագծի իրականացման փուլում առաջացած խնդիրները ներկայացնելու նախագծի համակարգողին, քոլեջի ղեկավարին։
  • հավաքելու նախագծի առաջին փուլի արդյունքում իրենց թեզի բովանդակությանը համապատասխան նյութերի փաթեթները (տարբեր աշխատանքային խմբերի նյութերից).
  • ուսումնասիրելու, վերլուծելու-համակարգելու նյութերը.
  • ներկայացնելու-հրապարակելու աշխատանքը։

Նախագծի ղեկավարների աշխատակարգ

Սուսան Ամուջանյան, Մարինա Մկրտչյան

  • փետրվարի 1 — 17՝ ծանոթացում ժանրային մոտեցումներին, կոմպոզիցիոն կառուցվածքին, տվյալ թեմատիկայի առանձնահատուկ լուծումներին, Urban Street & Street լուսանկարների դիտում, ֆիլմերի դիտումներ, քննարկումներ։
  • փետրվարի 17 — մարտի 1՝ ելնելով ընտրված թեմաներից, ուսումնասիրել տվյալ ոլորտում աշխատող լուսանկարիչների նախագծեր՝ Էլիոտ Էրվիտ, Էտժե Աժեն, Բրեսոն, Գերի Վինոգրադ, Նարեկ Ալեքսանյան, Ալեքս Վեբբ, Մարտին Փարր, Էրիկ Կիմ, Վիվիյան Մայեր, Chu Viet Ha, Henri Cartier-Bresson, Garry Winogrand, Helen Levitt և այլն։
  • մարտի 1 — ապրիլի 1՝ յուրաքանչյուրը աշխատում է իր ընտրած թեմայով։ Կատարած աշխատանքների ամենշաբաթյա քննարկումներ, մշակումներ։
  • ապրիլի 1 — ապրիլի 30՝ բուն դիպլոմայինի կառուցվածքի ու բովանդակության փուլ․ լուսանկարների քանակ, նկարագրություններ, նկարագրող տեքստի վրա աշխատանքներ և այլն: Ապրիլի վերջին նախատեսված է կազմակերպել դիպլոմայինների տեղադրումը սովորողների և դասավանդողի բլոգներում, անհրաժշտության դեպքում նաև լուսանկարների տպագրություն։

 

Հավելված 2

Դիպլոմաին աշխատանք կատարողի անուն, ազգանուն Նախագծի/ աշխատանքի թեման Նախագծի/աշխատանքի ղեկավար
Պարսիլյան Տիգրան  Քաղաքային պատկերներ Սուսան Ամուջանյան
Հարությունյան Գնել  urban street Սուսան Ամուջանյան
Բիչախչյան Կարեն Քաղաքային կամ գյուղական պատմություններ Մարինա Մկրտչյան
Խաչատրյան Կարեն  Իրադարձային ռեպորտաժ Սուսան Ամուջանյան
Խլոյան Գոռ Քաղաքային տեսարաններ Մարինա Մկրտչյան
Advertisements