Նախագծի ժամանակահատվածը՝ նոյեմբերի 8-10

Նախագծի մասնակիցներ՝
 Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ։

Մեկնում` Երևան — Սևան — Մարտունի — Շատին — Արատես

Կանգառներ` Հայրավանք, Արմաղանի հովիտ, Արգիճի գետի ակունք,  Օրբելյանների քարավանատուն

Վերադարձը` Արատես — Շատին — Գետափ — Արենի- Երասխավան — Արարատ — Արտաշատ — Երևան

Նախագծի ղեկավարներ՝ Նվարդ Սարգսյան, Սմբատ Պետրոսյան, Քրիստինե Սահակյանց, Ռոզա Գսպոյան

Նախագծային խմբին են միանալու Գլաձոր գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները (համատեղ իրականացվող նախագծեր)

Նախագծի նպատակը՝
  • Հայրենագիտական
  • Գետը համայնքում . Եղեգիս և Արփա գետեր
  • Քայլարշավ
  • Բերքահավաք. հատապտուղներ, թեյեր
  • Բնապահպանություն, էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
  • Խմբում աշխատելու, համագործակցելու, հասակակիցների և մեծերի հետ շփվելու կարողությունների, նոր հմտությունների, գեղագիտական ճաշակի ձևավորում
  • Կրթական փոխանակումներ, գործընկերային հարաբերություններ Գլաձորի դպրոցի հետ
  • Բարձունքի հաղթահարում
  • Ձմեռային Արատես՝ նախապատրաստական աշխատանքներ (փայտի կտրտում, դասավորում, չորացած ճյուղերի հավաքում, տնակների հարդարում)
  • Անվտանգ ճամփորդական հմտությունների ձեռքբերում, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունների ձեռքբերում

Նախապատրաստական աշխատանք.


Անհրաժեշտ իրերի ցանկ

  • քնապարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ, տաք հագուստ
  • քայքի համար ամուր, հարմար կոշիկներ
  • հիգիենայի պարագաներ
  • աղբի ձեռնոց, աղբի տոպրակ
  • առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
  • ջուր՝ անհատական շշով
  • լապտեր
  • արևապաշտպան գլխակ
  • թվային գործիք


Նախահաշիվ

  • Տրանսպորտ՝ 80.000 դրամ = 3.000 դրամ՝ մեկ սովորողի համար (տրանսպորտի գումարի կեսը՝ կրթահամալիրի աջակցությամբ)
  • Սննդի գումարը՝ 3.000 դրամ՝ 3 օրվա համար

Ճամփորդության ծրագիր


Նոյեմբերի
8

  • 11։00՝ մեկնում Բաբաջանյան փողոցից
  • 15։00՝ ժամանում Արատես. իրերի տեղավորում, կացարանների դասավորում, Գլաձորի միջնակարգ դպրոցի սովորողների հետ ծանոթացում
  • 16։30՝ ճաշի ընդմիջում
  • 17։30՝ ծանոթացում տեղանքին, քայլք Արատեսով (անվտանգ ճամփորդություն, վտանգներ, կանխարգելում՝ Քրիստինե Սահակյանց)
  • 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
  • 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, Արատեսի մասին պատմություններ, կայք-ենթակայքերի, բլոգների հասցեների, բուկլետների փոխանցում, հետագա համագործակցության պայմանավորվածություններ, նախագծերին և ստուգատեսներին մասնակցելու առաջարկներ
  • 21։30-ից՝ օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
  • 22։30-ից՝ հիգիենա, քուն


Նոյեմբերի
9

  • 08։00՝ վեր կաց, հիգիենա
  • 08։30՝ նախավարժանք, վազք. Ռոզա Գսպոյան
  • 09։30՝ նախաճաշ
  • 10:30`ձմեռային նախապատրաստական աշխատանքներ Արատեսում (փայտի կտրտում, դասավորում, չորացած ճյուղերի հավաքում, տնակների հարդարում), մարզական խաղեր, հանգիստ
  • 15։00՝ ճաշի ընդմիջում
  • 16:00` Գլաձորի դպրոցի սովորողների ճանապարհում, քայլքի նախապատրաստություն
  • 16։30-ից՝ քայլք դեպի Խաչոց ձոր (դեղաբույսերի, հատապտուղների հավաքում՝ Քրիստինե Սահակյանց)
  • 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
  • 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, առողջագիտական զրույցներ, կրթահամալիրը 30 տարեկան է
  • 21։30-ից՝ օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
  • 22։30՝ հիգիենա, քուն


Նոյեմբերի
10

  • 08:00` վերկաց, հիգիենայի ժամ
  • 08:30` առավոտյան նախավարժանք, վազք. Ռոզա Գսպոյան
  • 09:30` նախաճաշ
  • 10:00` դպրական կենտրոնի տարածքի մաքրում, սենյակների ընդունում-հանձնում
  • 11:00-ից` Եղեգիս գյուղից քայլք դեպի Զորաց եկեղեցի, ալոճի, դեղաբույսերի հավաքում, վերադարձ Երևան

Մասնակից սովորողներ․

  1. Դավիթ Սարգսյան (6-3 դասարան)
  2. Արամ Հովսեփյան (6-2 դասարան)
  3. Վահագն Սերոբյան (6-3 դասարան)
  4. Լևոն Ստեփանյան (6-3 դասարան)
  5. Հրանտ Խաչատրյան (6-3 դասարան)
  6. Հրայր Սեմիրջյան (6-3 դասարան)
  7. Աշոտ Խաչատրյան (7-7 դասարան)
  8. Սարգիս Գրիգորյան (7-7 դասարան)
  9. Նինա Հարությունյան (7-7 դասարան)
  10. Էդիտա Անտոնյան (7-7 դասարան)
  11. Արեգ Պարսիլյան (Արևելյան դպրոց-պարտեզ, 5-2 դասարան)
  12. Նարեկ Սարոյան (Արևելյան դպրոց-պարտեզ, 5-2 դասարան)
  13. Նորայր Գևորգյան (Արևմտյան դպրոց-պարտեզ, 5-րդ դասարան)
  14. Գագիկ Հարությունյան (6-3 դասարան)
  15. Անդրանիկ Մուրադյան (6-7 դասարան)
  16. Դավիթ Մարտիրոսյան (6-3 դասարան)
  17. Արամ Ղազարյան (6-7 դասարան)
  18. Գագիկ Ներսիսյան (6-3 դասարան)
  19. Սամվել Նաջարյան (7-7 դասարան)
  20. Հայկ Առաքելյան (6-3 դասարան)


Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի