Նախագծի ժամանակահատվածը՝ հունվարի 21-23

Նախագծի մասնակիցներ՝
 Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ։

ՄեկնումԵրևան — Սևան — Մարտունի — Շատին — Արատես

Կանգառներ` Հայրավանք, Արմաղանի հովիտ, Արգիճի գետի ակունք,  Օրբելյանների քարավանատուն

Վերադարձը` Արատես — Շատին — Գետափ — Արենի- Երասխավան — Արարատ — Արտաշատ — Երևան

Նախագծի ղեկավարներ՝ Նվարդ Սարգսյան, Իննա Ստեփանյան, Նարեկ Կարապետյան

Նախագծի նպատակը՝
  • Հայրենագիտական
  • Քայլարշավ
  • Ղափամայի պատրաստում
  • Բնապահպանություն, էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
  • Խմբում աշխատելու, համագործակցելու, հասակակիցների և մեծերի հետ շփվելու կարողությունների, նոր հմտությունների, գեղագիտական ճաշակի ձևավորում
  • Ձմեռային Արատես՝ ձմեռային մարզական ստուգատես

Նախապատրաստական աշխատանք.


Անհրաժեշտ իրերի ցանկ

  • քնապարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ, տաք հագուստ (նաև փոխնորդ)
  • ձմեռային կոշիկներ (նաև փոխնորդ)
  • հիգիենայի պարագաներ
  • աղբի ձեռնոց, աղբի տոպրակ
  • առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
  • ջուր՝ անհատական շշով
  • լապտեր
  • թվային գործիք


Նախահաշիվ

  • Տրանսպորտ՝ 80.000 դրամ = 3.000 դրամ՝ մեկ սովորողի համար (տրանսպորտի գումարի կեսը՝ կրթահամալիրի աջակցությամբ)
  • Սննդի գումարը՝ 3.000 դրամ՝ 3 օրվա համար

Ճամփորդության ծրագիր


Հունվարի 21

  • 10։00՝ մեկնում Բաբաջանյան փողոցից
  • 14։00՝ ժամանում Արատես. իրերի տեղավորում, կացարանների դասավորում, վառելափայտ հավաքում
  • 16։00՝ ճաշի ընդմիջում
  • 17։00՝ ձմեռային մարզական խաղեր․ սահնակ, ձնագնդիկ, դահուկ
  • 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
  • 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, Արատեսի մասին պատմություններ, հաջորդ օրվա օրակարգի քննարկում, անվտանգ համացանց նախագիծ, աշխատանքների բաժանում, ստուգատեսային հայտեր, օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
  • 22։00-ից՝ հիգիենա, քուն


Հունվարի 22

  • 08։00՝ վեր կաց, հիգիենա
  • 08։30՝ նախավարժանք
  • 09։30՝ նախաճաշ
  • 10:30`ձմեռային նախապատրաստական աշխատանքներ Արատեսում (փայտի կտրտում, դասավորում, չորացած ճյուղերի հավաքում, տնակների հարդարում), մարզական խաղեր, հանգիստ
  • 13:00` ղափամայի ծեսը Արատեսում
  • 16։00՝ ճաշի ընդմիջում
  • 17:00`ձմեռային մարզական խաղեր․ սահնակ, ձնագնդիկ, դահուկ, քայլարշավ Արատեսի վանք
  • 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
  • 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, անվտանգ համացանց նախագիծ, ստուգատեսային հայտեր, օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
  • 22։00՝ հիգիենա, քուն


Հունվարի 23

  • 08:00` վերկաց, հիգիենայի ժամ
  • 08:30` առավոտյան նախավարժանք
  • 09:30` նախաճաշ
  • 10:00` դպրական կենտրոնի տարածքի մաքրում, սենյակների ընդունում-հանձնում
  • 11:00` ձմեռային մարզական խաղեր
  • 13:00՝ վերադարձ Երևան

Մասնակից սովորողներ․