«Մեդիասպառող, թե մեդիաստեղծող» նախագծի շրջանակներում Միջին դպրոցի «Մեդիակրթության» ընտրությամբ խմբի մի խումբ սովորողներով, ստեղծեցինք Մեդիա Ակումբ։

Մեդիա Ակումբ մասնակիցներով ուսումնասիրեցինք առաջարկվող թեմաները՝

  • փաստերի ստուգման գործիքներ
  • կեղծ լուրեր, ինչպես տարբերակել, ինչպես չտարածել

Թեմաները հետաքրքրիր էին, համացանցում դրանց մասին տեղեկատվությունը՝ շատ ու բազմազան։ Քննարկումից հետո ընտրեցինք փաստերի ստուգման գործիքներ թեման և սկսեցինք աշխատել։

Սովորողները համացանցում փնտրում-գտնում էին համապատասխան տեղեկատվությունը, միասին համադրում էինք դրանք, համեմատում աղբյուրները, ճշտում համապատասխանությունը և արժեհավատությունը, փորձարկում։

Առանձնացրեցինք մի քանի կարևոր բաժիններ՝

Մեր ընտրած և առանձնացրած ամեն թեմայի մասին պատրաստեցինք համապատասխան նյութ՝ հնարավորության դեպքում բացատրող տեսանյութով։

Օգտվեցինք նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի տեսանյութերից և Փաստերի ռադարի տրամադրած նյութերից։

Մեր կատարած ուսումնասիրությունների մասին կազմակերպեցինք ճանաչողական, ուսուցողական հանդիպումներ սովորողների և դասավանդողների հետ, նրանց ներկայացրեցինք  մեդիաճանաչման մի քանի խորհուրդներ, հմտություններ, մեր ուսումնասիրությունների արդյունքերը։

Հույս ունենք, մեր կատարած աշխատանքը արդյունավետ է և կտա իր օգուտները։

Ամփոփիչ տեսանյութը և սահիկաշարը՝ ստորև։