«wordpress պլատֆորմի վրա հավաքված ենթակայքերի սպասարկում» նախագծով վերապատրաստման շրջանակներում, հոկտեմբերի 11-ի, ժամը 14:30-15:10 սեմինարի ժամանակ առաջարկում եմ անդրադառնալ հետևյալ կետերին.

  • Նկարների սխալ տեղադրում. արդյունքում նկարաշարերը բացվում են առանձին էջով, անունի նշումով, մեծացման հնարավորության բացակայությամբ: Սխալ են տեղադրվում նաև նյութի առաջին նկարները (բացառությամբ մի քանի նյութերի):
  • տեսանյութը կամ ռոդիոնյութը երևում է առաջին էջին. սա մեծացնում է առաջին էջում նյութի զբաղեցրած տարածքը, ազդում ենթակայքի կոկիկության վրա:
  • Տեղադրվող նյութի մեջ նկարագրության բացակայություն (միանգամից գրվում է՝ նյութը բլոգում կամ տես այստեղ): Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ նյութին կցվի համառոտ նկարագրություն, նոր տեղադրվի հղումը, քանի որ հաճախ վերնագրից չես կարող ենթադրել, թե ինչի մասին է ու միայն հղումով գնալուց հետո ես տեսնում (սա նվազեցնում է քեզ հետաքրքրող, վերաբերվող նյութերը գտնելը)
  • Վատ որակի նկարի տեղադրում:
  • Խիստ բարձր որակի նկարի տեղադրում, որը ծանրացնում է կայքը:

Մասնակիցներ՝ միջին դպրոցի դասավանդողներ: