ՏՏ-ին վերաբերվող նյութերի թարգմանություններ

Օգտագործվելու են համացանցից վերցված տարբեր օտար լեզուներով փոքրիկ նյութեր, որոնք թարգմանվելու են հայերեն և ներկայացվելու են ՏՏ օգտագործման գրքույկների տեսքով:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել Միջին և Ավագ դպրոցի սովորողների հետ։

Նպատակը և խնդիրները

  • Թարգմանված նյութերի միջոցով համակարգիչների զարգացման պատմությանը ծանոթացնել
  • Հաճախ առաջացող խնդիրների լուծում
  • Առավել հաճած տրվող հարցերի պատասխաններ
  • Մասնագիտական թարգմանություններ անելու կարողությունների զարգացում

Աշխատանքի նկարագրություն

  • Սովորողները աշխատելու են երկու հոգանոց խմբերով
  • Դասավանդողի առաջադրանքով խումբը համացանցից գտնում է ՏՏ-ին վերաբերվող որևէ հետաքրքրիր նյութ
  • Գտնված նյութերը թարգմանվում են և ուղարկվում դասավանդողին
  • Դասարանում քննարկվում է կատարված աշխատանքը, գտնում ենք ներկայացնելու ամենահարմար տարբերակը

Արդյունքներ

Սովորողները և դասավանդողները

  • մասնագիտական թարգմանություններ անելու հմտությունների զարգացում
  • համացանցում արդյունավետ որոնում և որակյալ նյութեր գտնելու կարողության զարգացում
  • Թարգմանության միջոցով խնդիրների լուծումներին ծանոթանալու և սովորելու կարողության զարգացում
  • Գրքույկների միջոցով այլոց օգնություն

Նախագծի մասնակիցներ՝ 9-րդ դասարանցիներ