«Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծի շրջանակներում որոշեցինք ուսումնասիրել Սվաճյան փողոցի ներառականությունը։

Մեր առաջին շրջայցի ժամանակ սովորողները արձանագրել էին, որ Սուրբ երրորդություն եկեղեցի մտնելը անհնար է սայլակով, հենաշարժական խնդիրներով ցանկացած մարդու համար։

Սակայն երկրորդ այցելությունիս հետո տեսանք, որ եկեղեցին կողքից ունի բավականին հարմար դուռ՝ թեքահարթակի դիմաց։

Կից նկարներում՝ եկեղեցու ներառական շրջապատը։

Սվաճյան փողոցի աջակողմյան մայթը (եկեղեցու հարակից մայթ) բավականին հարմար է սայլակով շրջելու համար, մարդկանց անցումների մոտ կան թեքահարթակներ։ Բայց դեպի այգի տանող ոչ մի աստիճան չունի թեքահարթակ․ այգի մտնելու համար անհրաժեշտ է բավականին երկար ճանապարհ անցնել՝ շրջանցելով աստիճանները։

Ձախակողմյան մայթը, նրա վրայի խանութների, գեղեցկության սրահների և այլնի մեծ մասը ներառական չէ․ քանդված, քարքարոտ ճանապարհ, շատ բարձր աստիճաններ, ուղղահայացին մոտ թեքահարթակներ, մարդկանց անցումների բացակայություն։

 

Պատմում են․

Նախագծի ղեկավարներ Նվարդ Սարգսյան, Քրիստինե Սահակյանց