Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների Մեդիատեխնոլոգիա ընտրությամբ գործունեության սովորողներ

Ժամանակահատված՝ 20.02 — 07.04.2023թ․

Նպատակ, խնդիրներ․

  • Photoshop ծրագրի ուսումնասիրություն, կիրառում
  • մեդիապիտակների, պիտակների ուսումնասիրություն
  • արտադրական ուսուցման պրոդուկտների համար մեդիապիտակների ստեղծում

Անհրաժեշտ նախնական հմտություններ

  • Չեն պահանջվում

Աշխատանքի նկարագրություն

  • Սովորողների հետ սկսում ենք ուսումնասիրել Photoshop ծրագիրը, յուրացնում գործիքները
  • ուսումնասիրում ենք պիտակների, մեդիապիտակների տեսակները, ստեղծման յուրահատկությունները
  • յուրաքանչյուր սովորող ընտրում է արտադրական ուսուցման պրոդուկտներից երկու պրոդուկտ և սկսում իր անհատական մեդիապիտակի ստեղծման աշխատանքները

Արդյունք

  • Photoshop ծրագրի յուրացում
  • մեդիապիտակների ստեղծում

Արդյունքները հրապարակվելու են սովորողների բլոգներում, ամփոփ նյութը՝ դասավանդողի բլոգում։