Նախագծի նպատակը

Դասավանդողների շրջանում բարձրացնել մեդիագրագիտությունը, ներկայացնել համակարգչային, համացանցային անվտանգության հիմնախնդիրները, ծանոթացնել դրանց գրագետ կանխարգելման, բացառման միջոցառումներին, հմտություններին, հնարքներին։

Նախագծի խնդիրները

  • տեղեկույթի փնտրման ժամանակակից միջոցներ
  • տեղեկույթի հավաստիության ստուգում
  • վիզուալիզացման գործիքներ
  • կիբերանվտանգություն
  • համացանցային էթիկա
  • վարվեցողության կանոնները արտակարգ իրավիճակի ժամանակ
  • տեղեկատվության հավաստիություն, կիսման-տարածման հնարավորություններ
  • արդեն իսկ գործող օրենքներ, օրենքների նախագծեր

Իրականացման ընթացքը, աշխատանքի նկարագրություն․

  • ծանոթացում տեղեկույթին, դրա որոնման առանձնահատկություններին
  • տեղեկույթի հավաստիության ստուգման գործիքների կիրառում
  • ծանոթացում վիզուալիզացման գործիքներին
  • համացանցային, համակարգչային կիբերանվտանգություն․ վտանգների ներկայացում, դրանց բացառում, կարգավորումներ, խաղեր-խաղային վտանգներ
  • ծանոթացում համացանցային էթիկայի նորմերին, կանոններին, դրանց գործածման հմտութունների փոխանցում-կիրառում
  • կիբերանվտանգությանն ուղղված օրենսդրական կարգավորումներ