Օր՝ Հունվարի 18

Վայր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Կենտրոն համայնք, Թամանյան 10)

Մեկնում՝ 09:30

Վերադարձ՝ 14:30

Մասնակիցներ` Դիջիջոկատի ճամբարականներ

Ջոկատավար` Նվարդ Սարգսյան

Նպատակ․

  • սովորողին մոտեցնել հայկական մշակույթին
  • ծանոթանալ Կասկադի կառույցին
  • անդրադառնալ Թամանյան ճարտարապետին
  • համեմատել երեկվա և այսօրվա Կասկադը՝ առաջ քաշելով բնապահպանական հիմնախնդիրները
  • պարզել՝ ի՞նչ նշանակություն ունի այսօր Կասկադը։

Ընթացք․

  • նախապես տեղեկություն ենք հավաքում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի մասին
  • գտնում ենք տեղեկություն հին Կասկադի մասին, նկարներ հավաքում և համեմատում այսօրվա Կասկադի հետ՝ անդրադառնալով բնապահպանական խնդիրներին
  • այցելություն արվեստի կենտրոն
  • ծանոթություն տարբեր արվեստագետների գործերին
  • տեսանյութերի պատրաստում

Արդյունք․

  • պատումներ
  • տեսանյութեր
  • նկարաշար

Գաֆէսճեան արվեստի կենտրոն, ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն

Լուսանկարը՝ Հասմիկ Թոփչյանի

Մասնակիցներ․

  1. Յանա Բաղդասարյան, 6-4 դասարան
  2. Արեգ Դուրյան, 6-4 դասարան
  3. Միքայել Միքայելյան, 6-4 դասարան
  4. Արփի Ղազարյան, 7-9 դասարան
  5. Գոռ Սողոմոնյան, 6-8 դասարան
  6. Մարկ Ավագյան, 7-1 դասարան
  7. Արթուր Եղինյան, 6-2 դասարան
  8. Դանիել Ստեփանյան, 6-2 դասարան
  9. Արեգ Պարսիլյան, 9-8 դասարան